Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Եթե Ղարաբաղի հայերից որևէ մեկը ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, նա կստանա այնտեղ ապրելու իրավունք». Մութալիբով

1081
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 17:18
«Եթե Ղարաբաղի հայերից որևէ մեկը ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, նա կստանա այնտեղ ապրելու իրավունք». Մութալիբով

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ «եթե Ղարաբաղի հայերից որևէ մեկը ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, նա կստանա այնտեղ ապրելու իրավունք, հակառակը լինել չի կարող»։ Մութալիբովը նաև ասել է, թե որոշ հարցերի զգուշավոր է մոտենում. «Գիտեք, հայերը շատ նենգ են, բայց մենք հետևում ենք իրադարձություններին, տեսնենք՝ ինչ կլինի: Ցանկացած դեպքում պետք է վստահ նայել ապագային: Անձամբ ես վստահ եմ, որ կշարունակենք հաղթել: Կվերադառնանք Խանքենդի (Ստեփանակերտ) ու Խոջալու, իսկ հայերը թող մնան իրենց կարծիքին»: