Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

«Չիչխան» գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի

157
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 15:18
«Չիչխան» գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի

2021թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21:30-ին, Սպիտակ քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ եղբայրը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Հաջորդ օրը՝ ժամը 10:30-ին, նույն քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին՝ գանգի ոսկրերի կոտրվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարություն է տրվել հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն: