Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.

«Մանկական հիվանդանոցներում գերծանրաբեռնված են աշխատում». Սեդա Մուրադյան

123
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 14:24
«Մանկական հիվանդանոցներում գերծանրաբեռնված են աշխատում». Սեդա Մուրադյան

Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր, «Մեդիա կենտրոն» ծրագրի ղեկավար Սեդա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանկական ուղղվածության հիվանդանոցներում գերծանրաբեռնված են աշխատում։ Ռեսպիրատոր վիրուսների սեզոնը սկսվել է։ Ծանր բրոնխիտով ուղեկցվող հիվանդ երեխաներ + քովիդ։

Հիվանդ ու ախտանշաններով մարդիկ, որոնք առանց դիմակի են դուրս գալիս, պետք է պատժվեն։ Տուգանե՛լ անխնա։ Բայց ո՞ւմ ես ասում։ Պատերազմից հետո քանի՞ տնտեսվարող կամ քանի՞ քաղաքացի է տուգանվել։

Դուք քայլող դժբախտության աղբյուր եք։ Էգոիստ, անգրագետ ու անկիրթ։ Գնացեք տեսեք՝ ոնց են տանջվում երեխաներն ու իրենց ծնողները։

Պահանջում եմ ընդունված օրենքի ԽՒՍՏ կիրառում և դրա վերահսկողություն։ Կոկորդ պատռելու փոխարեն օրենքի կիրառում ապահովեք։ Տանը մարդ կա՞, պատկա՛ն մարմիններ»։

Աղբյուրը`   Սեդա Մուրադյան