Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

«Չեմ հավատում, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից». Արթուր Ղազինյան

216
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 13:18
«Չեմ հավատում, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից». Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՊՆ գնումների գործընթացում թույլ տրված աննախադեպ կոռուպցիայի փաստի առթիվ հարուցված քրեական գործով արդեն կալանավորված է երեք անձ. 2 բարձրաստիճան նախկին և գործող պաշտոնատար անձ և մեկ քաղաքացիական անձ: Սակայն մինչ այժմ որևէ մեղադրանք չի առաջադրվել 2018թ-ի դեկտեմբերին ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ինչը խիստ տարօրինակ է:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ առանց ԳՇ պետի համաձայնության և հաստատման զինամթերքը ՉԷՐ ԿԱՐՈՂ մուտքագրվել ՀՀ ԶՈՒ հաշվեկշիռ, ինչը ենթադրում է, որ Արտակ Դավթյանը ևս անմասն չէ 4.5 միլիոն դոլարի հասնող կոռուպցիայի գործարքից:

Հ. Գ. Առայժմ ձեռնպահ եմ մնում Նիկոլ Փաշինյանի այս գործարքից շահառու լինելու հանգամանքը քննարկելուց. ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից, իսկ Դավիթ Տոնոյանը կարող էր խաբել Նիկոլ Փաշինյանին: Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը...»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան