«Իմ աշխատանքային գործունեությունը շարունակելու եմ նույն ռազմավարական բնագավառներում». Հայկ Չոբանյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, իմ աշխատանքային գործունեությունը շարունակելու եմ նույն ռազմավարական բնագավառներում, սակայն մասնավոր ոլորտում։ Միաժամանակ շարունակելու եմ իմ հնարավորությունների շրջանակներում աջակցել կարևորագույն նախագծերի իրականացմանը՝ հանուն անվտանգ և արժանապատիվ Հայաստանի։ Պետական պաշտոնավարումս իրականացրել եմ նվիրումով՝ առավելագույնս կիրառելով իմ կյանքի և գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները։ Հասկացել եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ կարելի է և պետք է տալ ոչ միայն պետական, այլ մասնավոր և հասարակական ոլորտներում։ Այդ համոզմունքն է նաև նպաստել իմ այս որոշմանը, այն է՝ ստեղծել կայուն, կենսունակ, զարգացող հարթակ ռազմավարական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների զարգացումը խթանելու, առկա ներուժը համախմբելու, նոր ուժ ձևավորելու, արժեքներ ստեղծելու համար՝ երկիրը շատ ավելի անվտանգ, ապահով և զորավոր դարձնելու համազգային մասնակցությամբ։ Մեծ խնդիրներ լուծելու համար պետք է ինքներս մեծանանք՝ մտքով, հոգով և գործով»: Աղբյուրը` Հայկ Չոբանյան |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00