Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող

295
Շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ., 16:11
Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող

Սահմանադրական դատարանը որոշել է, որ մարտի 24-ին ԱԺ ընդունած «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: Այն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով վիրավորանքի համար սահմանվում է մինչև 3 միլիոն դրամ տուգանք՝ նախկին 1 միլիոնի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։

ՍԴ որոշումն ամբողջությամբ՝ այստեղ:

Հիշեցնենք՝ ԱԺ ընդունած նախագիծը բուռն քննադատությունների էր արժանացել լրագրողական կազմակերպությունների կողմից:

ՀՀ նախագահը չէր ստորագրել այն ու դիմել էր Սահմանադրական դատարան: