Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

2112
Շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ., 10:36
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Գիլլես Կարբոնյեի հետ, քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումների հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել: Նշվում է, որ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Բոլոր մասնակիցները շեշտել են իրենց աշխատանքներն իրականացնելու համար միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիակատար, անարգել մուտքի կարևորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում՝ պահվող անձանց, անհետ կորածների և բոլոր տեղահանվածների վերադարձի վերաբերյալ: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունը»,- ասված է հայտարարությունում: