Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Գործ ունենք իրավական սանձարձակության ու դիկտատուրա հաստատելու փորձի հետ». Ա. Մինասյան

709
Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 11:18
«Գործ ունենք իրավական սանձարձակության ու դիկտատուրա հաստատելու փորձի հետ». Ա. Մինասյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Սա իրավական տեսակետից լիազորությունների անցում է կամ չարաշահում, առերևույթ հանցագործություն, որովհետև չի կարող գործադիր իշխանության ղեկավարը գլխավոր դատախազից, քննչական մարմինների ղեկավարներից պահանջել զեկուցումներ, կալանավորումներ ու ձերբակալություններ»: Մինասյանն ասել է, որ «գործ ունենք հերթական իրավական սանձարձակության ու դիկտատուրա հաստատելու փորձի հետ»: