Կառավարությունը պատժիչ գործողություններ կսկսի. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների և համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին՝ վատ աշխատանքի և պատվաստումների դանդաղելու համար, և ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաև փակ խորհրդակցություն է հրավիրել և հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: Նաև հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին՝ ստուգայցեր կազմակերպել բուժհաստատություններ, նաև՝ քաղաքացիական հագուստով ու հակապատվաստումային քարոզ իրականացնող բուժաշխատողներին բերման ենթարկել և պատասխանատվության ենթարկել։ Երեկվանից իշխանական մամուլն էլ է գործի դրվել՝ տեղեկություններ են հրապարակում սկսվող ստուգումների, պատժիչ գործողությունների և չպատվաստվածների դեպքում քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին: Անգամ թվեր են նշում՝ մեկ անձի բուժումը 800 հազար դրամ կարժենա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
