Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ. ԶԼՄ-ներ

919
Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 15:48
Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ. ԶԼՄ-ներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ, հաղորդել է ընդդիմադիր "ТВ Пирвели"-ն՝ հղում կատարելով իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության աղբյուրին: Վերջինի խոսքով՝ Ղարիբաշվիլին կարող է զրկվել պաշտոնից՝ մարզերում ՏԻՄ ընտրությունների ձախողման համար:

Ընտրությունները Վրաստանում հոկտեմբերի 2-ին էին: ԿԸՀ նախնական տվյալներով՝ երկրորդ փուլով քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 30-ին՝ 20 քաղաքներում: Նշվում է, որ Ղարիբաշվիլիին կարող է փոխարինել Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: