Կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ Արցախում
![]() ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 5-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13518 քաղաքացու հետազոտություն, որից 1181-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»։ Աղբյուրը` ԱՀ առողջապահության նախարարություն |

Բյուրեղավանի պոլիկլինիկան հայտարարություն է տարածել
23123.04.2026, 21:30
Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է (տեսանյութ)
19422.04.2026, 17:24
«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
17916.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
17616.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
88615.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
17915.04.2026, 09:00
