Փոխնախարարը հայտնվել է կառավարության սև ցուցակում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը երեկվանից հայտնվել է կառավարության սև ցուցակում, ԱԺ-ում իր անթույլատրելի անկեղծության պատճառով, և չի բացառվում, որ հրաժեշտ տա պաշտոնին։ Բանն այն է, որ Արծվիկ Մինասյանը զեկուցող Տերտերյանին հարցրեց՝ լսե՞լ եք մեղադրանքները, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով են սահմանվել ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Տերտերյանը նշեց, որ 1996-ից այս ոլորտում է՝ եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլև վարչատարածքային բաժանման ժամանակ էլ է աշխատել. «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, որ ասվում է՝ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել: Համենայնդեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
|
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00