Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր». Հայկ Մամիջանյան

661
Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 11:24
«Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր». Հայկ Մամիջանյան

«Երկար ժամանակ փորձում եք ներկայացնել՝ Վարչատարածքային բաժանման մասին օրենքն ինչ աղերս ուներ միջազգային հարաբերությունների, ՀՀ արտաքին սահմանների հետ. ո՛չ մի աղերս չուներ»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով. «Մի կողմ դնենք քննարկումները. մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր ու մեր հայրենիքում էր, մեր զինվորների պաշտպանության տակ: Մեր իշխանության օրոք մարդիկ Սյունիքով անվտանգ երթևեկում էին, երկրի ղեկավարը, գործադիր, օրենսդիր մարմինների ղեկավարներն անարգել այցելում էին Արցախ, այլ ոչ թե վախենում էին ինչ-որ մեկից, որ հանկարծ չջղայնանա, որ Արցախի տոնին Արցախում ենք»: