Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սաակաշվիլին կհրաժարվի Ուկրաինա արտաքսվելուց». փաստաբան

680
Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 17:18
«Սաակաշվիլին կհրաժարվի Ուկրաինա արտաքսվելուց». փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կհրաժարվի Ուկրաինա արտաքսումից, այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին, փոխանցում է Life.ru-ն: Նա հավելել է, որ իր պաշտպանյալը չի դադարեցրել հացադուլը: «Նրա դիրքորոշումը հետևյալն է՝ պայքարը պետք է շարունակվի: Ինչ վերաբերում է արտաքսմանը, Սաակաշվիլիի դիրքորոշումն այդ հարցով այն է, որ ինքը եկել է Վրաստան՝ իր հայրենիք, և մենք ծրագրում ենք քաղաքական պայքար: Հավանաբար նա կհրաժարվի արտաքսումից»:

Ի դեպ, Ռուսթավիում, հաջակցություն Սաակաշվիլիի, այս րոպեներին ցույց է ընթանում: