Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մեր նպատակը իշխանափոխությունն է». ՀՀ երկրորդ նախագահ

569
Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 12:42
«Մեր նպատակը իշխանափոխությունն է». ՀՀ երկրորդ նախագահ

«Պայքարելու ենք, այո՛, նաև ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ՝ ՀՀ-ով մեկ: Այո՛, պետք է փորձենք համոզել: Չես կարող փողոցային պայքար ծավալել՝ առանց ժողովրդի ակտիվ ներգրավման»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը՝ անդրադառնալով ընդդիմության պայքարի ծրագրերին: Նրա խոսքով՝ «եթե չկարողանան պրոցեսը գեներացնել, նշանակում է՝ կա՛մ ճիշտ բառապաշար չեն գտել շփվելու, կա՛մ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է»:

Քոչարյանն ասաց, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է. «Եթե ժողովրդի 20%-ը զանգվածային պայքար սկսի, ոչ մի իշխանություն չի դիմանա»: