Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իրանցի լրագրողը նշել է, որ խնդրի լուծում կարող է լինել Սյունիքում իրանական ռազմակայանի տեղակայումը»․ Վարդան Ոսկանյան

590
Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 10:12
«Իրանցի լրագրողը նշել է, որ խնդրի լուծում կարող է լինել Սյունիքում իրանական ռազմակայանի տեղակայումը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Իրանցի հայտնի լրագրող և սոցցանցերում կարծիքի առաջնորդ Փեյման Արեֆը թվիթերյան գրառման մեջ իրանական զինուժի վերջին զորավարժության պատճառ է դիտարկել Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական զինված հարձակման վտանգը։
Վերջինս նաև նշել է, որ Իրանը չի կարող իր զորամիավորումներն անվերջ պահել զորավարժության վիճակում, ուստի խնդրի լուծում կարող է լինել Երևան-Թեհրան ռազմական և անվտանգային պայմանագրի կնքումն ու Սյունիքի մարզում իրանական ռազմակայանի տեղակայումը։
Ուշագրավ է, որ վերջին օրերին իրանական քննարկումների տիրույթում այս հարցը սկսել է բավական ակտիվորեն և հաճախ արծարծվել»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան