Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իշխող կուսակցությունը տեղական ընտրություններին առաջատարն է ձայների 48,56 տոկոսով. Վրաստանի ԿԸՀ

516
Կիրակի, 03 հոկտեմբերի, 2021 թ., 11:48
Իշխող կուսակցությունը տեղական ընտրություններին առաջատարն է ձայների 48,56 տոկոսով. Վրաստանի ԿԸՀ

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին առաջատարն է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից թեկնածու Կախա Քալաձեն, սակայն, ըստ ամենայնի, առաջին փուլում նրան չի հաջողվի հաղթել: Այդ տվյալները Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է մայրաքաղաքի տեղամասերից ստացված 41,61 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նախնական արդյունքներով՝ Կալաձեն հավաքում է ձայների 45,5 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ երկրի խոշորագույն «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Նիկա Մելիան՝ 64,13 տոկոս: Նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, որն առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իր՝ «Հանուն Վրաստանի» կուսացկությունից, նախնական տվյալներով, հավաքել է 8,97 տոկոս ձայն:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի սաքրեբուլոյի (քաղխորհուրդ) ընտրություններին, համամասնական համակարգով «Վրացական երազանքը» ստանում է 40,674 տոկոսը, «Միասնական ազգային շարժումը»՝ 29,38 տոկոս, «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 8,49 տոկոս, «Լելոն»՝ 3,37 տոկոս: