Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մենք չենք աջակցում Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի». ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան

732
Շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ., 13:18
«Մենք չենք աջակցում Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի». ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան անդրադառնալով ԼՂ հարցին ասել է, որ «հերքում է պնդումները, որ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին»: «Այո՛, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կողմում ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Այդպես չէ: Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը, կրակի դադարեցմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը»,- ասել է նա՝ փոխանցում է ТАСС-ը: