Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

774
Ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ., 23:50
Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության պատճառների և հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Վրաստանում ձերբակալվել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Ղարիբաշվիլին խոստացել էր, որ Սաակաշվիլին հայրենիք վերադառնալուն պես, իր փողկապների հավաքածուի հետ միասին, կբանտարկվի: