Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի հետ

693
Ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ., 13:06
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի հետ

Սեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա և հետագա մարտավարությունը: Անդրադարձ է կատարվել նաև խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվել հետագա ռազմավարությունը»,- նշված է դաշինքի ֆեյսբուքյան էջում։