Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա

392
Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 00:12
Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա

44-օրյա պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը շուտով հայր կդառնա: Նրա կինը՝ Քրիստինե Պողոսյանն ուրախալի լուրը հայտնել է յուրահատուկ ձևով՝ ամուսնուն նվիրելով մանկական պարագաներ: Դրանք շոշափելով էլ Վրեժը հուզմունքով կռահել է, որ շուտով իրենց երջանիկ ընտանիքը համալրվելու է:

Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա
Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա
Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա
Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա
Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա
Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա

19-ամյա Վրեժ Բադալյանը պատերազմի դաշտում վիրավորվել է երկու անգամ։ Առաջին անգամ՝ գրադ կայանքից. վնասվել են ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է մարտը, մինչև ընկերները նստեցրել են ավտոմեքենա՝ Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթել է անօդաչուի հարվածից: Վրեժը կորցրել է աջ աչքը, իսկ ձախ աչքի տեսողությունը միայն հնարավոր է վերականգնել վիրահատության արդյունքում, որը Հայաստանում չի արվում: Նա Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղից է: