Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ո՞ր դեպքում Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատվեն. Էրդողանի խոսնակը պարզաբանել է

950
Չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ., 16:06
Ո՞ր դեպքում Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատվեն. Էրդողանի խոսնակը պարզաբանել է

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների թուրքական տեսլականը:

Ինչպես հաղորդում է թուրքական Cumhuriyet-ը, Քալինը, մասնավորապես, նշել է, որ իրենք դրական են վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: «Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները սառեցվեցին 1992 թվականին՝ Ղարաբաղի պատճառով: Ղարբաղի հարցում դեռ չլուծված հարցեր կան: Զինադադարը կնքված է, սակայն խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել: Այն պետք է ստորագրվի: Սա կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար», - ասել է նա: