Ոստիկանության 25 աշխատող զբաղված են Նիկոլ Փաշինյանին վերաբերող վիրավորական քոմմենթները կարդալով
Վերջին օրերին քննարկման առարկա է դարձել վիրավորանքը քրեականացնող որոշումը, որի շրջանակներում հարուցվել է քրեական 2 գործ։ Այս հարցին անդրադարձել է նաև հեղինակավոր «Ֆրիդոմ Հաուսը» և պահանջել ՀՀ կառավարությունից անհապաղ չեղարկել դրա կիրառումը, քանի որ դա հակաժողովրդավարական է, սահմանափակում է խոսքի ազատությունը և նահանջ է ժողովրդավարական արժեքներից։ Այս քննարկումներին զուգահեռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ՀՀ ոստիկանությունն ամեն օր ընդլայնում է այդ օրենքի կիրառման գործիքակազմն ու անձնակազմը։ Ասում են, որ միայն Նիկոլ Փաշինյանին վերաբերող մեկնաբանությունները կարդալու և հայհոյանքներ գտնելու համար ոստիկանապետն առանձնացրել է 25 աշխատակցի։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ այս աշխատակիցները ոստիկանության ծառայողներն են, հիմնականում իգական սեռի, որոնք տեղակայված են Ոստիկանության կենտրոնական վարչությունում և աշխատանքային ողջ օրվա ընթացքում կարդում են Նիկոլ Փաշինյանին վերաբերող նյութերի տակ գրվող մեկնաբանությունները։ Ասում են նաև, որ առաջիկա ամիսներին այս աշխատակիցների թիվն ավելանալու է, որոնք պետք է ուսումնասիրեն նաև ԱԺ նախագահի և իշխանության այլ ներկայացուցիչներին վերաբերող մեկնաբանությունները։ |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30