Արմեն Գևորգյանի պաշտպանի առջևից հեռացվեց բարձրախոսը. դատական նիստը հետաձգվեց
Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ, Գևորգյանի պաշտպանությունը ստանձնեց Լուսինե Սահակյանը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց Գևորգյանի պաշտպանությունն իրականացնելուց։ Նիստի մեկնարկին Արմեն Գևորգյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, որը վերաբերում էր այն որոշմանը, որով դատարանը թույլ չտվեց նրան բացակայել երկրից։ Դատավորը թույլ չտվեց նաև պաշտպան Սահակյանին ընթերցել հայտարարությունը։ Դատավորի կարգադրությամբ հեռացրին Լուսինե Սահակյանի բարձրախոսը, որից հետո զգուշացվեց պաշտպանին սանկցիա կիրառելու մասին։ Ավելի ուշ Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց Լուսինե Սահակյանից, թե որքան ժամանակ է պետք նրան դատական գործին ծանոթանալու համար։ Լուսինե Սահակյանը հրաժարվեց հարցին պատասխանել առանց բարձրախոսի առկայության։ «Ձեր ձայնը լսելի է»,- ասաց Դանիբեկյանը, ապա չստանալով պատասխան՝ որոշում կայացրեց նիստը հետաձգել մեկ շաբաթով։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36