Կորոնավիրուսի 2 նոր դեպք՝ Արցախում
![]() ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերն բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13044 քաղաքացու հետազոտություն, որից 1141-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»։ Աղբյուրը` ԱՀ առողջապահության նախարարություն |

Սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար կարևոր է կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը
8909:00
Մալարիա տարածող ինվազիվ մոծակը տարածվում է մտահոգիչ արագությամբ՝ սպառնալով Աֆրիկայի քաղաքներին
390Երեկ, 22:05
Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը
18504.08.2026, 21:00
Աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ
14403.08.2026, 16:12
Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատում
15402.08.2026, 16:30
Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է
16401.08.2026, 09:06
