Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ». Ադրբեջանի ԱԳՆ

890
Երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ., 10:36
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա:

Կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման համար»,- ասված է այդ երկրի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: