Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Վաշինգթոնը զինում է ահաբեկիչներին տարածաշրջանում». Էրդողան

875
Ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ., 16:42
«Վաշինգթոնը զինում է ահաբեկիչներին տարածաշրջանում». Էրդողան

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները հեռու են ցանկալի մակարդակից: Այս մասին Ստամբուլում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի առաջնորդը ուշադրություն է հրավիրել Վաշինգթոնի կողմից տարածաշրջանում ահաբեկչական կառույցներին տրամադրվող աջակցությանը: «Ցավոք, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները՝ որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակից, հեռու են ցանկալի մակարդակից: Փաստացի Վաշինգթոնը զինում է ահաբեկիչներին տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ոչ միայն չի պայքարում ահաբեկիչների դեմ, այլ՝ նրանց տասնյակ բեռնատարներով զենք-զինամթերք է ուղարկում: