Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննության և հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին

2273
Ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ., 13:30
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննության և հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կարևոր դիրքորոշում է ընդունել՝ 2020 թվականին, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացված հարձակման դեմ: Ձայների մեծամասնությամբ ընդունվել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հինգ լրացումները, որոնցով Բաքվից պահանջվում է՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ինչպես նաև կոչ է արվում հետաքննել Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները, Միացյալ Նահանգների կողմից օգնություն ցուցաբերել Արցախին, իսկ Թուրքիայի «Գորշ գայլեր» խմբավորումը ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական էջում հրապարակված փաստաթղթում: