Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Լավրովն ու Լե Դրիանը քննարկել են ԼՂ հարցը

839
Ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ., 12:48
Լավրովն ու Լե Դրիանը քննարկել են ԼՂ հարցը

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաներ: Կողմերն անդրադարձել են Աֆղանստանում, Լիբիայում, և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

«Փոխադարձ տրամադրվածություն կա Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործում հետագա աշխատանքների ուղղությամբ՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք այլ թեմաների»,- ասված է հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ: