«Հայաստանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ունեցած առցանց ելույթի ժամանակ հայտարարել է, որ հակամարտությունն անցյալում է: «Հիմնական դժվարությունը կապված է ազատագրված տարածքներում Հայաստանի կողմից տեղադրված բազմաթիվ ականների հետ: Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի իրական քարտեզները: Նրանց կողմից տրամադրված ականապատ դաշտերի 3 քարտեզների ճշտությունը կազմում է 25 տոկոս: Միջազգային հանրությունը պետք է ստիպի Հայաստանին՝ տրամադրել մեզ իրական քարտեզները: Կոնֆլիկտն ավարտված է, այդ պատճառով Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնվելով դեմարկացիայի և դելիմիտացիայի սկզբունքի վրա, ինչպես նաև փոխադարձ սուվերենության և տարածքային ամբողջականության ճանաչմամբ: Այդպիսի համաձայնությունը կարող է տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Սակայն մենք դեռ չենք տեսնում դրական պատասխան»: Նրա խոսքով, խաղաղությանն ու համագործակցությանը նպաստող ոլորտներից մեկը կարող են լինել տրանսպորտային նախագծերը: «Այս համատեքստում, Զանգեզուրի միջանցքը, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի մեր տարածաշրջանի համար: Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36