«Կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը: «Ադրբեջանը՝ ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորել է 30-ամյա կոնֆլիկտը, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մնացել է անցյալում: Ադրբեջում այլևս չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչա-տարածքային միավոր: Մենք ստեղծել ենք Ղարաբաղյան և Արևելա-Զանգեզուրյան տնտեսական շրջաններ: Օգտվելով առիթից, կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և քարտուղարությանը՝ մեր տարածքներին արված հղումներում խուսափել իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականորեն կողմնակալ և շահարկող բնույթ ունեցող անունների օգտագործումից»,- ասել է նա: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00