Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռաիսին Էրդողանին Իրան է հրավիրել

997
Հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ., 16:18
Ռաիսին Էրդողանին Իրան է հրավիրել

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին հրավիրել է Իրան: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Տեղեկության համաձայն, պաշտոնական հրավերը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուին հանձնել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ երկու երկրների ԱԳ նախարարները պայմանավորվածություն էին ձեռք բերել Թեհրանում՝ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման անցկացման շուրջ: