«ՌԴ 35 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը խորհրդարանական վարժանք է». Պեսկով
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի հաստատած փաստաթուղթը, որով առաջարկվում է դիտարկել Ռուսաստանի 35 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ «խորհրդարանական վարժանք է»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ Կոնգրեսում, տարբեր հանձնաժողովներում կան մեծ թվով մարդիկ, ովքեր լավատեղյակ չեն ռուսական իրականությանը և, միևնույն ժամանակ, չեն սիրում Ռուսաստանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը հավանություն էր տվել օրինագծին, որն առաջարկում էր պատժամիջոցներ սահմանել 35 քաղաքացիների դեմ, ովքեր Վաշինգթոնի կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: Հրապարակված ցուցակի առանցքային անձինք են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ռոսգվարդիայի տնօրենը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը, ՌԴ առողջապահության նախարարը, Մոսկվայի քաղաքապետը: Բացի այդ, պատժամիջոցային նոր ցուցակում կարող են հայտնվել բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆթի» և «Գազպրոմի» ղեկավարները, ինչպես նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենն ու մի շարք այլ մարդիկ: Ներկայացուցիչների պալատը նաև հավանություն է տվել Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ օրինագծին: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00