Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նուլանդն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

2192
Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 12:36
Նուլանդն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո-ծառայությունը: «Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության խնդիրների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքի մասին»,- գրված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև ենթակառուցվածքների բացման ու սահմանազատման կարևորությունը: Այս ֆոնին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Մենք առաջընթացի հույս ունենք՝ այդ թվում Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով, այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանումը, պահվող անձանց ազատ արձակումը, մարդասիրական ականազերծումն ու քաղաքական հաշտությունը»,- ասված է գրառման մեջ: