Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքը: Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերով, կողմերը քննարկել են Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Կեսօրին տեղի ունեցած Բլինքենի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուի հետ, տևել է մոտ մեկ ժամ: Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանի հարցը, խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,- նշել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը Նյու Յորքում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 21-27-ը: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00