ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար
![]() Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյին թունավորելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանը մեղավոր է ճանաչվում՝ 2006 թվականին Մեծ Բրիտանիայում ռադիոակտիվ պոլոնիումով Լիտվինենկոյի թունավորելու համար: Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները ճանաչել են որպես սպանության հեղինակներ: ՄԻԵԴ-ը պարտադրել է ՌԴ-ին՝ Լիտվինենկոյի այրուն 100 հազար եվրո վճարել՝ որպես բարոյական վնասի և 22500 եվրո՝ որպես իրավական ծախսերի փոխհատուցում: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնում: Նա 10 տարի աշխատել է խորհրդային անվտանգության պետական կոմիտեում, իսկ հետո ռուսական անվտանգության դաշնային ծառայությունում: Այնուհետ դարձել է ռուսական իշխանությունների քննադատ և 2000 թվականին փախել Մեծ Բրիտանիա: Նրան թունավորել են Լոնդոնում՝ ռադիոակտիվ պոլոնիում-210-ով: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
