Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս․ ԱԻՊԾ

324
Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 21:24
Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս․ ԱԻՊԾ

Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Զինադադարից հետո՝ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։