Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել». Անդրանիկ Քոչարյան

790
Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 12:54
«Չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել». Անդրանիկ Քոչարյան

«Ադրբեջանական ոստիկանական հենակետի հարցը երբևէ լուծվելո՞ւ է, թե՞ սովորելու ենք դրան, ու իրանական բեռներն անընդհատ էդ խնդրին են բախվելու»,- ԱԺ ճեպազրույցի ժամին դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին՝ հարցրին լրագրողները:

«Այդ հատվածը շրջանցող ճանապարհի շինաշխատանքները գնում են, Կապանից դեպի Գորիս հատվածը Տաթևով շահագործվում է, այս պահի դրությամբ լարվածություն չկա, հերթեր չկան: Գիտեք՝ Կառավարությունը որոշում կայացրեց 1 մլրդ դոլար հատկացնել Քաջարան-Սիսիան ճանապարհի համար: Եթե ժամանակին այլընտրանքային ճանապարհների խնդիրը լուծված լիներ.. ես լսում էի Արամ Վարդևանյանի բացատրությունը, էդպիսի մեկնաբանություն կարող են անել փաստաբանները, բայց ոչ պետական սահմանի հետ կապված դիտարկումներն անվտանգության վտանգների մեջ դնել»,- ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողներն անդրադարձան նաև երեկ մամուլում տեղ գտած հրապարակմանը՝ հարցնելով. «Իրականությանը համապատասխանո՞ւմ է, որ սահմանագծման ու սահմանազատման հետ կապված որոշակի պայմանավորվածություններ կան»: Անդրանիկ Քոչարյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց: