Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին անգամ այցելել է Փարիզ

3519
Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 13:48
Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին անգամ այցելել է Փարիզ

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերջին անգամ պաշտոնական այցով եղել է Փարիզում: Ելիսեյան պալատում կայացել է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ: Քննարկվող թեմաների շարքում են եղել Աֆղանստանում տիրող ճգնաժամն ու Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը, ինչն առավել կարևոր է դարձել՝ նախօրեին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև AUKUS անունը ստացած ռազմական դաշինքի ստեղծումից հետո:

Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 26-ին: Անգելա Մերկելը պատրաստվում է հեռանալ կանցլերի պաշտոնից և դուրս գալ մեծ քաղաքականությունից: