Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում». Լին Թրեյսի

3198
Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ., 15:36
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում». Լին Թրեյսի

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում: Այս մասին այսօր «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Ուզում եմ ընդգծել և արդեն մի քանի անգամ ասել եմ՝ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք երկու երկրի միջև հարցերի համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Ամերիկյան կողմի դիրքորոշումն այն է, որ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- դեսպանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Թրեյսին նաև պատասխանել է Սյունիքի մարզում ադրբեջանցիների ներկայության մասին հարցին.

«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո։ Այդ առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության», – ասել է Թրեյսին։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում». Լին Թրեյսի