Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց մեկ ամսով

2124
Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ., 14:54
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց մեկ ամսով

Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը:

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ից 28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։
Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17։00-ին։