Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բայդենը հերքել է Ցինպինի՝ իր հետ հանդիպելու առաջարկը մերժելու մասին լուրերը

2017
Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ., 10:36
Բայդենը հերքել է Ցինպինի՝ իր հետ հանդիպելու առաջարկը մերժելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրականությանը չհամապատասխանող է որակել տարածված այն լուրերը, որի համապատասխան, Չինաստանի նախագահ Սի Ցինպինը նախորդ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մերժել է իր հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Սպիտակ տան մամլո-ծառայությունը հաղորդել է, որ Բայդենը Վաշինգթոնում պատասխանել է լրագրողների հարցերին: Վերջիններս խնդրել են նրան մեկնաբանել հանդիպման մերժման մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը, ինչին ի պատասխան նախագահն ասել է, որ «դա սուտ է»: Ավելի վաղ, բրիտանական Financial Times թերթը՝ հիմնվելով սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, հայտնել էր, որ Ցինպինը չի ընդունել Բայդենի հետ հանդիպման առաջարկը: Ինչպես նշվել է հոդվածում, Բայդենն առաջարկել է գագաթաժողով անցկացնել՝ Վաշինգթոնի և Պեկինի հարաբերությունները փակուղուց դուրս բերելու համար, սակայն՝ դրան ի պատասխան Ցինպինը կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ զերծ մնալ ՉԺՀ-ի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունից: