Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը». Սուրեն Սուրենյանց

1507
Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ., 09:48
«Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը...
Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է գրանցել՝ 1000 խորանարդ մետրն այլևս թանկ է 800 դոլարից։
Այս հանգամանքն ավելի անբարենպաստ անվտանգային միջավայր է ստեղծում Հայաստանի համար։
Մի կողմից, Եվրոպայի ու առհասարակ՝ միջազգային հանրության համար մեծանում է Ադրբեջանի գինը, մյուս կողմից՝ Ռուսաստանն ավելի մեծ զիջումներ կարող է պարտադրել Հայաստանին։ Զուր է Նիկոլ Փաշինյանը կարծում, թե Պուտինին կամ Միլլերին կարող է համոզել՝ գազը բելառուսական գնով ստանալու համար։
Դա գին ունի, դրան հասնելու համար Լուկաշենկոն նոյեմբերին ստորագրելու է Մոսկվայից տրված 28 փաստաթղթերը, որոնք, ըստ էության, ենթադրում են Բելառուսի կլանումը Ռուսաստանի կողմից։ Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը...»: