Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում Քոչարյանի նախընտրական շտաբում». Վարդանյանը՝ Ջհանգիրյանին

1223
Երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ., 11:30
«Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում Քոչարյանի նախընտրական շտաբում». Վարդանյանը՝ Ջհանգիրյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քիչ առաջ հարց ուղղեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին. «1998 թվական. նախագահական ընտրություններ: Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբն ակադեմիայի շենքում էր: Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին, ջահել էինք, դուք՝ 45, ես՝ 40 տարեկան: Վաղը կամ մյուս օրը, երբ իշխանությունը փոխվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ միասին նույն գործին կծառայենք»: Ջհանգիրյանն ասաց, որ հիշում է այդ տարինները. «Հիմա էլ կարող ենք սիրով համագործակցել՝ անկախ իշխանությունից»,- նշեց նա: