«Փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին». Ա. Ղազինյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցն է: Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախորդ շաբաթ երկրորդ անգամ չէր ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կներկայացնի կամ հերթական թեկնածուին, կամ նոր թեկնածուին»։ Այսօր՝ երրորդ անգամ ևս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Ղազինյանի թեկնածությունը: «Այս պաշտոնը ՀՀ պատմության մեջ երբեք այսքան կարևորություն չի ունեցել, թե ինչով է պայմանավորված հարցի այս աստիճան սրումն ու քաղաքականացումը, դա պայմանավորված է իմ անձով, ու հնարավոր բոլոր միջոցներով փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին»,- ասաց Ղազինյանը: ՔՊ-ականները Արթուր Ղազինյանին առաջարկեցին ինքնաբացարկ ներկայացնել. Ղազինյանը պնդեց՝ չի՛ լքի խրամատը: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30