Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Խնդրի լուծման միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է». Վահե Հակոբյան

642
Երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ., 11:00
«Խնդրի լուծման միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է». Վահե Հակոբյան

ԱԺ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից հայտնված անցակետի խնդրի լուծման ինչ տարբերակներ կան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը պատասխանեց. «Խնդրի լուծման միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է: Սա մեր բոլոր խնդիրների, բոլոր պրոբլեմների լուծումն է... Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը պարտավոր է մեր արձագանքին ձեռնամուխ լինել և հրավիրել մեր պահանջած մարդկանց՝ ԱԱԾ տնօրենին և Գլխավոր դատախազին: Ես էստեղ տեսնում եմ նաև տնտեսական խնդիր: Այսօր, անվտանգությունից բացի, այո՛, ոչ պակաս կարևոր խնդիր է նաև տնտեսականը: Ինչպես գիտեք, ապրանքաշրջանառության շուրջ 40 տոկոսը մեզ մոտ կատարվում է Պարսկաստանի կողմից. ի՞նչ է լինելու, եթե վաղը, մյուս օրը՝ սա վտանգված լինի»,- ասաց Վ. Հակոբյանը: