«Տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել». Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
![]() ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը խոսքն ուղղեց ԱԺ նախագահին՝ անդրադառնալով համացանցում տարածված կադրերին: «Ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք, որ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք այդ մասին, բայց բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա.... Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան գերթանկարժեք հանգիստը»: Սիմոնյանն ասաց՝ Արցախ պատվիրակություն մեկնել է. «Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին ու ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»: Մանուկյանը նշեց, որ կադրերը համացանցում են. «Որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում, հատկապես որ տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել, ինչի հաստատվելու դեպքում ստանում ենք դասական կոռուպցիայի դեպք»: ԱԺ նախագահը կրկնեց՝ ստերը չի մեկնաբանում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
