Երևան`   -4 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը. ԱԱԾ

315
Կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ., 19:18
Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։