Խաչատրյանը՝ կնոջ հաշվեհամարին փոխանցված գումարի և չհայտարարագրված բնակարանի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցեր ուղղեցին նաև իր ընտանիքի անդամների ունեցվածքի, այդ թվում՝ կնոջ դրամական փոխանցումների, գույքի և նյութական այլ միջոցների մասին: Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակով է, օրինակ, իր կնոջ հաշվեհամարին փոխանցվել ավելի քան 2 մլն դրամ և 1600 դոլար՝ նշելով, որ դա իր՝ Եվրոպա ուսման մեկնած դստեր կարիքների համար է փոխանցվել։ Հարց հնչեց նաև, թե ինչու իր կնոջ հայտարարագրում նշված չէ, որ բնակարանի համասեփականատեր է: Խաչատրյանը հարցին կատակով պատասխանեց. «Ոնց հասկացա, բոլոր պրոբլեմները կնոջից են»: Նրա պարզաբանեց, որ կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի ծնողները բնակվում են Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքի փոքր բնակարանում՝ մոտ 50-60 քմ մակերեսով: Եվ կինը, երբ տարիներ առաջ ձեռք են բերել բնակարանի սեփականության վկայականը, դրանում իր մասնաբաժինն է ունեցել, ինչպես՝ ընտանիքի մյուս անդամները: Անդրադառնալով հարցին, թե ինչու հայտարարագրում չկա նշված այդ բնակարանը, Խաչատրյանն ասաց՝ «ինչ-որ շփոթմունք է եղել»: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30