Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռազմիկ Թևոնյանը՝ իր հրաժարականի և «Տիգրանաշենի հանձնման» լուրերի մասին

1424
Ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ., 11:42
Ռազմիկ Թևոնյանը՝ իր հրաժարականի և «Տիգրանաշենի հանձնման» լուրերի մասին

Արարատի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Մամուլում, սոցիալական տարբեր հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»։